Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հիմնականում փոթորկվել են գավաթային կրքեր

Հիմնականում փոթորկվել են գավաթային կրքեր
02.11.2018 | 02:39

Անցած օրերին գավաթային մրցավեճերի շարան էր եվրոպական ֆուտբոլային թոփ հնգյակի երկրներից չորսում, ու միայն իտալացիներն էին, որ սկուդետեում էին հաշիվներ պարզում՝ այն էլ տասներորդ տուրի պակաս-պռատ հանդիպումները լրացնելով («Միլան»-«Ջենովա» մրցակցությունում տանտերերը հաղթել են 2:1 հաշվով):

ԱՆԳԼԻԱ
Մառախլապատ Ալբիոնի գավաթայինում երեկ հարաբերություններ են պարզել «Արսենալ»-«Բլեքպուլ», «Չելսի»-«Դերբի Քաունտի», «Վեստ Հեմ»-«Տոտենհեմ» զույգերը: Առաջինում կրքերը մրցավարը հանդարտեցրել է թիմերից մեկական հոգու կարմիր քարտ ցույց տալով, իսկ հանդիպումը, որին ամբողջական մասնակցություն է ունեցել մեր Հենրիխ Մխիթարյանը, ավարտվել է զինագործների հաղթանակով, 2:1 հաշվով:
Չափազանց գոլառատ է եղել «Չելսի»-«Դերբի Քաունտի» դիմակայության առաջին խաղակեսը, որտեղ «թոշակառուները» հեղինակել են երեք գոլ, երկուսի հնարավորություն էլ տալով հյուրերին: Սակայն ինչպես ցույց է տվել հանդիպման ընթացքը, գոլային քաղցը թիմերը բավարարել են հենց առաջին խաղակեսում, երկրորդում չեն կարողացել եղածին գոնե մեկն ավելացնել:
2:0 հաշվով արտագնայում հաղթելիս «Տոտենհեմը» տանտերերին թույլ է տվել մի պահ սրացում մտցնել հանդիպումում, սակայն նրանց հաղթանակի հնարավոր ծարավը շատ արագ կոտրել է երրորդ գոլով ու խաղը հասցրել իր համար ցանկալի հանգրվան:

ԻՍՊԱՆԻԱ
Անգամ չափազանց հեռավոր մակարդակով մեզ հայտնի կատալոնյան ակումբը չհիշեցնող կազմ խաղադաշտ հանած «Բարսելոնը» գավաթային հանդիպման 1/16-ում քիչ էր մնացել միավոր նվիրեր «Լեոնեսային», որին հյուր էր գնացել: Հասկանալի է, որ իսպանական գավաթայիններում նման դեպքերում պահուստում իրավիճակը շտկելու երկրորդ հանդիպումը կա, բայց, ինչպես ասում են, բոլոր դեպքերում: Հանդիպման հաղթական ու, ընդ որում, միակ գոլը «կապտանռնագույնները» խփել են խաղի հավելյալ ժամանակում:
Նույն օրը գավաթային հանդիպումներ են անցկացրել նաև մադրիդյան երկու գրանդ ակումբները: Նույնպիսի հաշվով արտագնայում «Սան Անդրյուի» հետ մրցակցությունում հաղթանակ է տոնել «Աթլետիկոն», իսկ ահա «Մելիլայի» նկատմամբ «Ռեալը» եղել է չափազանց ագրեսիվ՝ 4:0: «Սերուցքայինների» այս ագրեսիվությունը հասկանալի է. թիմը գլխավոր մարզիչ է փոխել՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով, դե ֆուտբոլիստներն էլ ջանացել են:

ԳԵՐՄԱՆԻԱ
Գավաթայինի 1/16-ի հանդիպման ելքը հյուր եկած «ՈՒնիոն Բեռլինի» հետ Դորտմունդի «Բորուսիան» լուծել է հավելյալ ժամանակում, ընդ որում, խաղի հիմնականում պարտությունից խուսափելով վերջին րոպեներին: Սակայն այնպես չէ, թե հավելյալ երեսուն րոպեում տանտերերը հաղթանակի տեր են դարձել առանց պայքարի: Գոլը դորտմունդցիները խփել են 120-րդ րոպեին, տասնմեկմետրանոցից: Ահա թե ինչ է նշանակում գավաթային հանդիպումը: Անհաշտ մրցակցություն է ծավալվել ու տասնմեկմետրանոցների սերիայով է որոշվել «Քյոլն»-«Շալկե» դիմակայության ելքը, որտեղ առավել հաջողակ եղել են հյուրերը:
Կայացած հանդիպումներից հիշատակենք Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դաժանագույն պարտությունը «Բայերից»՝ 0:5, «Լայպցիգի» 2:0 հաշվով հաղթանակը «Հոֆենհայմի» նկատմամբ:

ՖՐԱՆՍԻԱ
Երեկ լիգայի գավաթային հանդիպումների 1/16 փուլը սկսեցին ֆրանսիական ակումբները:
Լիգայի գավաթի խաղերից ներկայացնենք առավել հայտնիներից մի քանիսի մասնակցությամբ եղած հանդիպումները: Այսպես` «Ստրասբուրգը» երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել առաջնությունում պարզապես փայլուն հանդես եկող «Լիլին», ինչով էլ այս հանդիպման արդյունքն անակնկալների դասից է: «Նիցցան» հաղթել է «Օսերին»` 3:2, «Դիժոնը»` «Կաննին»` 3:1, «Լորիանն» արտագնայում նվազագույն հաշվով արձանագրված հաղթանակով հանդիսատեսի է վերածել «Թուլուզին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ